Սիրիան դարձել է միակ երկիրը, որտեղ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ընտրողները նախապատվություն են տվել «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենին, վկայում են արտասահմանյան քվեարկության արդյունքները, հրապարակված Ֆրանսիայի ԱԳՆ կողմից: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Այդ տվյալների համաձայն` Լե Պենի օգտին Սիրիայում քվեարկել են 64.29% ընտրողներ, իսկ նրա հակառակորդ Էմանուել Մակրոնի` 35.71%:
Սիրիայում ընդամենը գրանցված են եղել 807 ֆրանսիացի ընտրող, սակայն քվեարկությանը մասնակցել է միայն 15 մարդ, որոնցից 10-ը ձայնը տվել են Լե Պենին: Քվեարկողներից մեկը քվեատուփ է նետել դատարկ քվեաթերթիկ:









































