Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը խոստացել է սերտ համագործակցել Թուրքիայի հետ՝ վերջինիս հարավային սահմաններին անվտանգությանն աջակցելու հարցում, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք շատ սերտ համագործակցելու ենք Թուրքիայի հետ վերջինիս հարավային սահմանների անվտանգությանն աջակցելու հարցում: Դա Եվրոպայի հարավային սահմանն է, և մենք սերտ շփման մեջ կլինենք»,-ասել է Մեթիսը լրագրողներին Լիտվայում:
Մեթիսի կարծիքով՝ Միացյալ Նահանգները և Թուրքիան կարող են լուծել վիճելի հարցերը՝ կապված քրդական ջոկատներին զինելու ԱՄՆ-ի որոշման հետ: «Մենք կլուծենք ցանկացած խնդրահարույց հարց»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարող սիրիական քրդական խմբավորումներին զինելու ծրագիրը, ինչն առաջացրել է պաշտոնական Անկարայի դժգոհությունը:









































