«Հետք»–ը տեղեկություն է ստացել, որ Տավուշի մարզկենտրոն Իջևանով անցնող Մ4 միջպետական ճանապարհը փակվել է բնակիչների կողմից ի նշան բողոքի:
Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում պատմել է Աչաջուր գյուղի բնակիչ Սևադա Ղուկասյանը, ով նույնպես բողոքի ակցիայի մասնակիցներից է, դժգոհության առիթ է հանդիսանում երկու հանգամանք՝ մարզի անբարեկարգ ճանապարհներն ու համայնքում փողոցային առևտուրն արգելելու՝ Իջևանի քաղաքային իշխանությունների կողմից կայացրած որոշումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Տավուշի մարզով անցնող Մ4 միջպետական ճանապարհի ասֆալտի շերտը քայքայված է, և վարորդները ֆինանսական մեծ վնասներ են կրում: Զբոսաշրջիկների հոսքը դեպի մարզ բավականին նվազել է՝ պայմանավորված հենց այդ հանգամանքով:
Այս օրերին վերանորոգման աշխատանքներ են ընթանում, բայց չափազանց դանդաղ: Բացի այդ, ճանապարհները որոշ տեղերում, օրինակ՝ Հաղարծին գյուղի հատվածում, այն աստիճան հին ու քայքայված են, որ կարկատաններն էլ խնդիրը չեն լուծում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը՝ aravot.am-ի









































