Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը երկու ամսով երկարաձգել է արտակարգ դրությունը երկրում, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
Համապատասխան որոշմանն աջակցել է ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը:
Այսպիսով, Մուհամմեդ Մուրսիի տապալումից հետո երկրում սահմանված արտակարգ դրությունը կտևի մինչև 2013 թ. նոյեմբերի 14-ը:









































