Անվանի շախմատիստ Գարի Կսպարովը, որը հայտնի է Կրեմլի հանդեպ իր ընդդիմադիր հայացքներով, վստահ է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր առաջ նպատակ է դրել, որպեսզի թույլ չտա Անգելա Մերկելի հաղթանակը Գերմանիայի առաջիկա ընտրություններում: Այս մասին Կսպարովն ասել է Bild պարբերականին տված հարցազրույցում:

«Պուտինի ցանկանում է ցանկացած գնով թույլ չտալ, որպեսզի Մերկելը վերընտրվի, քանի որ վերջինս առանցքային ֆիգուր է Եվրամիությունում: Պուտինը գիտի. քանի դեռ Մերկելը կա, կպահպանվեն նաև պատժամիջոցները»,-ասել է Կասպարովը:
Նրա խոսքով՝ Պուտինը կաջակցի ցանկացած եվրոպական կուսակցության, միայն թե այդ կուսակցությունը դեմ լինի Մերկելին: Այնուամենայնիվ, Կասպարովը լավատես է: «Պուտինն արդեն պարտվել է Ֆրանսիայում և Նիդերլանդներում, հավանական է, որ կպարտվի նաև Գերմանիայում»,-ասել է նա՝ նշելով, որ պետք չէ թերագնահատել Ռուսաստանի նախագահին:
Խորհրդային Միությունը վտանգավոր էր, բայց Պուտինն ավելի վտանգավոր է: Նա փորձում է ժողովրդավարությունը խարխլել հենց ներսից՝ հավատացած է Կասպարովը:
«Նրա ձեռքերի վրա այքան արյուն կա, որ նա այժմ պատին մեջքով է կանգնած: Եվ միակ բանը, որ նրա համար իմաստ ունի, իշխանությունը պահելն է: Նա կրճատում է սոցիալական բոլոր վճարումները: Բոլորը: Միակ բանը, որը Պուտինը չի կրճատում անվտանգության, զինվորականների, քարոզչության վրա ծախսերն են»,-նշել է ընդդիմադիր գործիչը:
Քանի դեռ Պուտինը չի վճարել իր գործողությունների համար, նա կշարունակի նույն հոգով՝ փաստել է Կասպարովը:









































