Քիչ առաջ ՀՀԿ գրասենյակում մեկնարկեց ՀՀԿ ԳՄ հերթական նիստը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ գրասենյակ ժամանեց նախատեսվածից քառասուն րոպե ուշ: Մեր տեղեկություններով` հանրապետությունում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն դեռևս հայտնի չէ՝ արդյոք նա մասնակցում է նիստին:
ՀՀԿ ԳՄ նիստին մասնակցում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, ով նիստից առաջ մի քանի լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ ԱԺ-ում իր ասածը լրագրողները ճիշտ չեն ընկալել: Նրա խոսքերով՝ միջազգային հանրությունը դեռ չի ճանաչել ԼՂ անկախությունը, ինչպե՞ս կարող է այն որևէ միության միանալ:
«ՀՀ հարցերի լուծումը ուղղակիորեն լավ է լինելու նաև Ղարաբաղի համար։ Քանի որ ԼՂՀ-ն դեռ միջազգային ճանաչում չունի, չի կարող միանալ այդ միությանը, թե ոնց է ընկալվել՝ չգիտեմ»,- պարզաբանել է Հովիկ Աբրահամյանը:









































