ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարող սիրիական քրդական խմբավորումներին զինելու ծրագիրը: Այս մասին հաղորդել են Պենտագոնում՝ գրում է ria.ru-ն:
«Երեկ նախագահը հանձնարարել է պաշտպանության նախարարությանը զինել «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի քրդական խմբավորումներին անհրաժեշտ ամեն ինչով, որպեսզի երաշխավորենք ԴԱԻՇ-ի դեմ հաղթանակը Ռաքայում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Քրդերին զենքի հնարավոր մատակարարումը խիստ դժգոհություն է առաջացրել Թուրքիայում, որը համարում է, որ տվյալ խմբավորումները ամուր կապված են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ. վերջինս Անկարայի և Վաշինգտոնի կողմից ահաբեկչական է ճանաչվել:







































