Օծանելիքների բույրը, որոնք օգտագործում է կինը, կարող է մատնել նրա տարիքը, հայտնում է mignews.com-ն: Այդ եզրահանգման են եկել ամերիկացի և ճապոնացի գիտնականները` ուսումնասիրելով մաշկի տարիքային պրոցեսները:
Երիտասարդ աղջիկները գերադասում են մրգային նուրբ բույրեր: Սակայն տարիքի ավելացման հետ կանայք նախընտրում են «ծանր» և «ծաղկային» բույրեր:
Գիտնականները դա բացատրում են հասուն կանանց ենթագիտակցական ցանկությամբ` թաքցնելու մաշկի քայքայման տարիքային պրոցեսները ուժեղ և տտիպ բույրերով:
Գիտնականների կարծիքով` կնոջ մարմնի հոտով և օծանելիքի բույրով կարելի է նրա առողջության մասին ավելի շատ բան ասել, քան համարվում էր առաջ:












































