Sunday, 07 06 2026
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ

Անի Քոչարի «Ես եմ» ապրանքային նշանը կվիճարկվի դատարանում․ «ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս»-ի պարզաբանումը

«ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս» հրատարակչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․

«ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս» հրատարակչությունը, որին են պատկանում «TVմոլ» շաբաթաթերթը, «Նանե» ամսագիրը, «Ե՞սYes!» երիտասարդական ամսագիրը և որը հանդիսանում է «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» միավորման անդամ, մեկնաբանելով «Ե՞սYes!» երիտասարդական ամսագրի հետ կապված լուրերը, հայտնում է, որ վերոնշյալ ամսագիրը հիմնադրվել է 2006 թ.-ի մայիսին «ՍԻԷՍ Փաբլիշինգ Հաուս» ՓԲԸ-ի կողմից: Նշված ընկերությունը 12.07.2012թ-ին վերանվանվել է «ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս» ՓԲԸ:

«ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս» հրատարակչությանն են պատկանում «Ես՞Yes!» ամսագրի նկատմամբ բոլոր հեղինակային և հարակից գույքային իրավունքները, ինչպես նաև «Ես՞Yes!» ապրանքային նշանը (30.08.2011թ. N 17443 վկայագիր):

Աշխատանքի հրավիրելով ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին, այդ թվում և Անի Քոչարյանին՝ մեր հրատարակչությունը տնօրենի հրամանով Անի Քոչարյանին երկու ամիս փորձաշրջանով (հրաման թիվ 07/կ, 27.04.2006թ) նշանակել է «Ես՞Yes!» ամսագրի գլխավոր խմբագիր, այնուհետև հաստատել այդ պաշտոնում: 2011 թ.-ի մարտի 1-ին Անի Քոչարյանը համաձայն իր դիմումի ազատվել է աշխատանքից:

Նույն թվականի սեպտեմբերի 1-ին «Անի Քոչար փրոդակշն» ՍՊԸ-ի հետ կնքվելէ լիցենզային պայմանագիր, որի համաձայն վերջինիս թույլատրվել է օգտագործել «Ե՞սYes!» ապրանքային նշանը ամսագիր պատրաստելու և հրատարակելու համար: Լիցենզիայի գործողության ընթացքում հրատարակված ամսագրերում նշում է պահպանվել առ այն, որ «ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս» ՓԲԸ-ն հանդիսանում է ամսագրի հիմնադիր հրատարակիչը:

2013 թ.-ի օգոստոսին՝ այդ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, «ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս» ՓԲԸ-ն որոշել է այլևս չերկարաձգել պայմանագիրը տվյալ ընկերության հետ, նախապես` հուլիսին, այդ մասին գրավոր կերպով ծանուցելով վերջինիս:

Տեղեկանալով, որ հրատարակվել է «Ե՞սYes!» ապրանքային նշանին շփոթելու աստիճանի նման «Ես եմ» անվանմամբ ամսագիր՝ մեր ընկերությունը դիմել է դատարան՝ ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների և հրատարակչի հարակից իրավունքների պաշտպանության հայցով: Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2013թ.-ի որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով «Ես եմ» անվանմամբ ամսագրի հրատարակումը և իրացումը:

Հարկ ենք համարում նշել, որ մեր ընկերությունը միտում չունի խոչընդոտել որևէ ընկերության կամ անհատի գործունեությունը, և մեր միակ նպատակը մեր մտավոր սեփականությունը պաշտպանելն է՝ չթույլատրելով մեր ապրանքային նշանին շփոթելու աստիճանի նման նշանների օգտագործումը:

Հիշեցնենք, որ այսօր «Առաջին լրատվական»-ին հայտնի էր դարձել, որ «Ես եմ» երիտասարդական ամսագրի վրա այսուհետ կալանք է դրված. ամսագրի վաճառքն արգելված է թե կրպակներում, թե հատավաճառների համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը նշել էր, որ ստեղծված իրավիճակի պատճառները խորքային են, գալիս են վաղ ժամանակներից: Նույն պատճառներն են գործել նաև «Ես Yes» երիտասարդական ամսագիրը Անի Քոչարից խլելու հարցում: Սեպտեմբերի 10-ին դատարանի կողմից ընդունված որոշման հիմքում Անի Քոչարը տեսնում է իր քաղաքական հայտարարությունները, այն, որ այլակարծության իրավունքը չի հանդուրժվում, արդյունքում ստացվում է այն, ինչ ստացվում է:

Անի Քոչարը նաև տեղեկացրել էր, որ տպագրում է բոլորովին նոր ամսագիր՝ «Ես եմ», որը նախկին «Ես Yes!»-ի հետ կապ ունի միայն նրանով, որ այն ևս պատրաստում է նույն թիմը, նույն խմբագրակազմը՝ իր իսկ գլխավորությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում