Բրիտանացի արքայազն Ուիլյամն ավարտում է իր ծառայությունը բրիտանական բանակում, որպեսզի կենտրոնանա բարեգործության և թագավորական ընտանիքի անդամի իր պարտավորությունների կատարման վրա: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ընդհանուր առմամբ արքայազնը բանակում ծառայության մեջ է եղել ավելի քան 7 տարի: Հինգշաբթին եղել է նրա վերջին հերթափոխը՝ որպես փրկարարական ուղղաթիռի օդաչու:
Ինչպես սպասվում է՝ արքայազնը կնոջ ու որդու հետ մի քանի շաբաթվա ընթացքում կտեղափոխվի Քենսինգթոնյան պալատ:





































