Sunday, 14 06 2026
Լարսը բաց է
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը

Սերժ Սարգսյանը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունը ավելի շատ անորոշություն է ստեղծել, քան պատասխանել հարցերին: Այսօր Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հրավիրած՝ «Հայաստանի նոր տնտեսական ուղղություն»-ը թեմայով քննարկմանն ասաց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Դժվար է ասել՝ տնտեսական իմաստով ինչ է նշանակում միանալ Մաքսային միությանը և ինչ՝ քաղաքական իմաստով: Կարելի է գտնել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի ելույթը համացանցում, որում նա ասում է, որ Մաքսային միության կազմում Բելառուսն ունի այն նույն խնդիրները, ինչ Մաքսային միության ձևավորումից առաջ, և այդ միությունը չի աշխատում»:

Բացի այդ՝ Փաշինյանը նշեց ևս մեկ մտահոգություն. «Մաքսային միության երկրները կատարել են սահմանադրական այնպիսի փոփոխություններ, որոնք վերաբերել են նախագահի կարգավիճակին: Օրինակ՝ Ռուսաստանում կառավարման չորսամյա ժամկետը փոխարինվել է վեցի, Ղազախստանում կատարվել է այնպիսի փոփոխություն, որը ենթադրում է նախագահի ցմահ կարգավիճակ: Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունը ևս քաղաքական նպատակներ ունի»:

Փաշինյանի գնահատմամբ`այսպիսով անորոշ են Հայաստանի արտաքին քաղաքական նպատակները. «Խոսքը վերաբերում է անմիջական հարևաններին՝ Վրաստանին և Իրանին, որոնց մենք հակված ենք անվանել ռազմավարական հարևաններ: Վերջին տարիներին բավարար ջանք չի գործադրվել հատկապես Իրանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, իսկ ինչպիսի՞ն կլինեն այսուհետ Հայաստանի հարաբերությունները Չինաստանի, ԱՄՆ-ի հետ: Սա կխանգարի Հայաստանի ինքնիշխանությանը, որովհետև ինքնիշխանությունը ենթադրում է դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն»:

Բանախոսի դիտարկմամբ՝ սա վտանգավոր է Հայաստանի ինքնիշխանության համար, իսկ դա պահպանելը պետք է լինի Հայաստանի թիվ մեկ խնդիրը. «Մեզ համար անընդունելի է որևէ որոշում՝ ի հաշիվ Հայաստանի ինքնիշխանության. սա ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին հոդվածում, որը ենթակա չէ փոփոխման: Բացի այդ` քանի դեռ չի կարգավորվել Ղարաբաղի հարցը, Հայաստանը չպետք է անդամակցի ոչ Մաքսային, ոչ էլ Եվրոպական միությանը»:

Պատկերացրեք այսօր Հայաստանին Եվրամիության անդամ: ԵՄ-ում գործող կանոնների համաձայն, այդ պարագայում Ստեփանակերտից Երևան կարելի կլինի այցելել միայն համապատասխան վիզա ստանալով, էլ չեմ ասում, որ ԵՄ անդամակցության դեպքում Հայաստանը ստիպված կլինի վիզային փոխհարաբերություններ չհաստատել չճանաչված պետության հետ:

Նիկոլ Փաշինյանի ելույթի մանրամասները դիտեք մեր տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում