«Ես այն կարծիքին եմ, որ մեր կառավարման համակարգում օպտիմալ լուծումներ պիտի իրականացվեն: Պետական ծառայության որակը բարձրացնելու համար մենք պետք է ունենանք աշխատակիցների այնպիսի թվաքանակ, որն անհրաժեշտ է մեր առջև դրված խնդիրները լուծելու համար:
Եթե ապարատը ուռճացված է, այնտեղ որակյալ և արդյունավետ աշխատանք հնարավոր չէ, ավելորդ մարդիկ, որոնք ծանրաբեռնված չեն աշխատանքով, իրենց գործառույթներով, նրանք միշտ խանգարում են և վնասում գործին»,- այս մասին այսօր Հաղթանակ զբոսայգում «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը՝ խոսելով ոլորտի խնդիրներից:
Մ. Բադալյանը նշեց, որ այս պահին մոտավորապես 7200 քաղաքացիական ծառայողներ կան, հայտնի չէ՝ քաղծառայողների կրճատումներ կլինեն, թե ոչ. «Դա պայմանավորված է կառավարության ձևավորմամբ, դեռևս նոր կառավարության կառուցվածքը չգիտենք»:
Նա նաև ընդգծեց, որ նեղ մասնագետների թափուր հաստիքներ ևս կան՝ մասնավորապես առողջապահության, իրավաբանական ոլորտում:
Մանրամասները՝ տեսանյութում:










































