Այսօր Հարավային Կորեայում անցկացվում են արտահերթ նախագահական ընտրություններ են՝ հայտնում է Reuters գորրծակալությունը։ Երկրում բացվել են մոտ 14 հազար ընտրատեղամասեր։ Երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարում է 13 թեկնածու։
Gallup Korea-ի հարցումը, որի արդյունքները հրապարակվել են մայիսի 3-ին, ցույց է տվել, որ թեկնածուներից հաղթանակի առավել մեծ շանսեր ունեն Մուն Չժե Ինը Դեմոկրատական կուսակցությունից, ում աջակցություն է հայտնել հարցվածների 38 տոկոսը, և Ան Չհոլ Սուն՝ կենտրոնամետ Ժողովրդական կուսակցությունից՝ 20 տոկոս աջակցությամբ։








































