Չինաստանում փղիկը 5 ժամ շարունակ լացել է մոր կողմից մերժվելուց հետո: Նորածինը սկսել է լացել մոր կողմից կատարված սպանության փորձից հետո, ինչի հետևանքով կենդանաբանական այգու աշխատակիցներն առանձնացրել են կենդանիներին: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը:
Վայրի բնության այգում մայր փիղը ծննդաբերելուց հետո քայլել է ձագի վրայով: Այգու աշխատակիցները կարծել են, որ դա դժբախտ պատահար էր: Ձագի վնասվածքները բուժելուց հետո երկու ժամ անց նրան մոր մոտ են վերադարձրել ու սարսափել՝ դառնալով նրա կողմից հարձակման ականատես:
Փղիկին փորձել են հանգստացնել, սակայն անձնակազմի ջանքերը դժվարությամբ են արդյունք տվել:
Մայր փղի վարքի պատճառները հայտնի չեն: Անձնակազմը հրաժարվում է կրկին ռիսկի դիմել:
![]()












































