Playboy-ի իտալուհի մոդել Էյպրիլ Սամերսը քիչ է մնացել դառնա լեգենդար «Ջիրո դ’Իտալիա» հեծանվավազքի երրորդ փուլի հսկայական ձախողման պատճառ: Աղջիկը վթարային իրավիճակ է ստեղծել երթուղու վերջնագծում, հայտնում է obozrevatel.com-ը:
27-ամյա մոդելը որոշել է տեսահոլովակի համար դիրք գրավել հենց ճանապարհի անցումային մասում: Մրցման մասնակիցները նրա կողքով անցել են մի քանի սանտիմետրի վրա` հազիվ վթարի չենթարկելով նրան: Հեծանվորդնեն իրենք էլ հրաշքով են խուսափել իրար բախվելուց և բարեհաջող հասել են վերջնագծին:
Նշենք, որ հեծանվավազքը տեղի է ունենում մայիսի 5-ից 28-ը: Այն սկսվել է Սարդինա կղզում և կավարտվի Միլանում:












































