Sunday, 12 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

Ադրբեջանում Versace-ի ներկայացուցիչը ԼՂ-ն անվանել է երկիր. Ադրբեջանը վրդովված է

Ադրբեջանում Versace ընկերության ներկայացուցիչ Ռամին Մովսումովը իր վերաբերմունքն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ընկերության ներկայացուցչություն բացելու կապակցությամբ:

Virtualaz.org-ին տված հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ դա իտալական ընկերություն է, և այն իրավունք ունի ներկայացուցչություն բացել աշխարհի ցանկացած երկրում:

Նշենք, որ հարցազրույցում «երկիր» բառը գրվել է մեծատառերով՝ ԵՐԿԻՐ:

«Չեմ տեսնում այստեղ ոչինչ, որը կհակասեր Ադրբեջանի շահերին: Որքան ես գիտեմ, Ստեփանակերտում բացվում է այս ընկերության ոչ թե գործարանը, այլ խանութը: Վերջերս ես հանդիպել եմ այս ընկերության նախագահ Լուիջի Անտոնիոյի հետ, և նա ասել է, որ իրենք մտադիր են ներկայացուցչություն բացել Երևանում»,- ասել է նա:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Բաքվում փակվեն Versace-ի խանութները, Մովսումովը պատասխանել է՝ դա հնարավոր չէ:

«Իսկ ի՞նչ ենք մենք արել, որպեսզի Versace-ի խանութները փակվեն: Առավել ևս, որ մենք Ադրբեջանի շահերին հակասող ոչինչ չենք արել: Ես նաև չեմ հասկանում՝ ինչո՞ւ ադրբեջանցիները կարող են հագնել Versace հագուստ, իսկ հայերը՝ ոչ: Պետք չէ նորաձևությունը շփոթել քաղաքականության հետ»,- հավելել է նա:

Նշենք, որ ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարել էր, որ ինչ-որ իտալական ընկերություն մտադիր է ԼՂ տարածքում պատվերներ կարել Versace նորաձևության տան համար: Նորաձևության տունը այս կապակցությամբ պաշտոնական հայտարարություն դեռևս չի արել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում