Saturday, 27 06 2026
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան

«Մեր հարցերը լուծենք, հետո Ղարաբաղի մասին կմտածենք». Հովիկ Աբրահամյան

«Մենք խոսել ենք Ասոցացման համաձայնագրի մասին, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին այլ հասկացություն է: Մենք ասում ենք, որ Մաքսային միությունը չի հակասում Ասոցացման համաձայնագրին և ևս մեկ անգամ ուզում եմ պնդել»,- Lragir.am-ի փոխանցմամբ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությանը, ասել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

 Հարցին, թե հայկական կողմն ի՞նչ հույսեր ունի՝ նոյեմբերին Վիլնյուսում նախաստորագրվելո՞ւ է Ասոցացման համաձայնագիրը, նա պատասխանեց, որ Հայաստանի իշխանությունները կողմնակից են ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը: «Կա երկրորդ կողմ, որը լինելու է Հայաստանում վաղը, հանդիպելու են երկրի իշխանությունների հետ, և այդ քննարկումների արդյունքում որոշում կկայացվի: Մենք շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը Եվրամիության հետ՝ շարունակելու Հայաստանի Հանրապետությունում ընթացող բարեփոխումները»,- ընդգծել է Աբրահամյանը:

 Հարցին, թե ե՞րբ են եվրոպացի գործընկերներին տեղեկացրել, որ Հայաստանը ցանկանում է դառնալ Մաքսային միության անդամ, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, որ այդ հարցին հստակ պատասխան է տվել արտգործնախարարը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հիմա էլ են խոսում ԵՄ հետ համագործակցության մասին, շարունակում են բանակցել:

 Լրագրողները հետաքրքրվել են, թե ո՞ր գործոնն ազդեց, որպեսզի Հայաստանը Մաքսային միությանը միանալու հապշտապ որոշում կայացնի: Ի պատասխան ԱԺ նախագահն ասել է, որ ոչ մի հապշտապ որոշում չի կայացվել, նախագահը հայտնել է իր համաձայնությունը, մտադրությունը, դրանից բխում են տարբեր գործընթացներ, որոնց ուղղությամբ ապագայում երկու երկրների կառավարություններն ու համապատասխան պատկան մարմինները պետք է աշխատանք տանեն: «Երբ որ կունենանք համաձայնագրի համաձայնեցված տարբերակ, կներկայացվի Ազգային ժողով»,- ասել է նա:

 Հայաստանի վրա շա՞տ ճնշումներ են գործադրվել, հատկապես, որ այդ մասին Ֆյուլեն խոսեց, հարցին Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ես որևէ ճնշման ներկա չեմ եղել, չեմ զգացել, որ որևէ ճնշում կա մեր իշխանությունների վրա: Եվ որևէ մեկը մեզ չի ստիպել անդամակցել Մաքսային միությանը»: Նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանին երբեք ոչինչ չի ասում, մենք ինքնիշխան պետություն ենք, մեր երկրի իշխանություններն են որոշում իրենց արտաքին քաղաքականությունը: Աբրահամյանը նաև նշեց, որ հերյուրանք է համարում այն խոսակցությունները, թե Արցախի հարցում են Հայաստանի վրա ճնշումներ գործադրվել:

 Հարցին, թե Մաքսային միությանը միանալուց  ի՞նչ է շահում ԼՂՀ-ն, Հովիկ Աբրահամյանն ասել է. «Բայց Հայաստանի Հանրապետությունն է Մաքսային միությանն անդամակցում, ի՞նչ կապ ունի Ղարաբաղը: Ղարաբաղն անկախ պետություն է»:

 Հստակեցնող հարցին՝ մաքսակետե՞ր են դրվելու Հայաստանի և ԼՂՀ-ի միջև, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Մեր հարցերը լուծենք, հետո Ղարաբաղի մասին կմտածենք: Ես նորից եմ կրկնում, նախագահը տվել է իր համաձայնությունը՝ անդամակցելու Մաքսային միությանը, դրանից հետո պետք է լինի ծավալուն գործընթաց: Երբ որ մենք կունենանք պայմանները, պայմանագրերը, ձևաչափերը, այն ժամանակ մենք կքննարկենք և կհասկանանք: Դա պետք է բխի Հայաստանի շահից, մենք պետք է ունենանք մեր շահը՝ տնտեսության մասով, բոլոր առումներով, քաղաքական առումներով: Մենք դեռ չգիտենք, թե այդ շահը որն է լինելու, մենք բանակցելու ենք»:

 Սակայն միաժամանակ նա ասաց, որ ինքը կոնկրետ կողմնակից է Մաքսային  միությանն անդամակցելուն, «որովհետև հիմքում դրված է պետության շահը»: Իսկ եթե Հայաստանը դրանից շահ չունենա, կարող է չստորագրել համաձայնագիրը, մենք ոչ ոքի գերին չենք, փաստաթուղթը դեռ չկա: Իսկ ինչի՞ն են համաձայնություն տվել, եթե փաստաթուղթը չկա, հարցին նա պատասխանեց՝ անդամակցելուն: «Այսօր մեր ռազմավարական գործընկերը, մեր տնտեսության ամբողջ կապը Ռուսաստանի հետ է, մեր շուկան Ռուսաստանն է»:

 Հովիկ Աբրահամյանը նաև նշել է, որ չի կարծում, թե ԵՄ պաշտոնյաները զարմացած են Հայաստանի այս որոշումից: «Հիմա էլ ենք ուզում նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, եթե ինքն ասում է, որ չի ուզում, դա իր գործն է»: Այն դիտարկմանը, որ Եմ պաշտոնյաները շեշտում են՝ Ասոցացման համաձայնագիրն իմաստ չունի առանց Ազատ առևտրի խորը և համապարփակ համաձայնագրի, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, որ քննարկելու են:

 «Իրենք ասում են՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու հետ կապված կա խնդիր Մաքսային միության հետ, կան հակասություններ, դրա համար մենք կքննարկենք, կտեսնենք՝ միգուցե հակասությունները կվերացվեն, միգուցե կլինեն այնպիսի հակասություններ, որ իրոք համատեղելի չի լինի: Կյանքը ցույց կտա, ժամանակը ցույց կտա»:

 Նա նաև ընդգծել է, որ Մաքսային միության համաձայնագրի ստորագրումն այդքան շուտ չի լինի, ամիսներ կտևի, միգուցե 2014 թվականին լինի: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում