«Ելք» դաշինքը ուրիշների «մեծահոգի» ողորմության փոխարեն՝ առաջարկում է լինել Երևանի բյուջեի տերը. նոր ծրագրի մեկնարկ է տալիս՝ «Սոցիալական աջակցություն ընտրակաշառքի հարկադրվող քաղաքացիներին»։ Սա նշանակում է, որ այն բոլոր մարդիկ, որոնք կհրաժարվեն ընտրակաշառքով ձայն տալ, «Ելք»-ի իշխանության գալուց հետո Երևանի բյուջեից կստանան 15.000 դրամ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ այս քայլն իրականացվում է, որպեսզի արմատախիլ արվի ընտրակաշառք բաժանելու պրակտիկան:
Փաշինյանը համամիտ չէ, որ այս քայլը նույնպես ընտրակաշառքի մի ձև է. «Մենք էսքան ժամանակ չենք թալանել, չենք տարել փողերը, պահել մեր գոլդ հասցեով տան նկուղում։ Մենք այդ գումարը տրամադրելու ենք Երևան քաղաքի բյուջեից, որն օրենքով պատկանում է երևանցիներին»։
Հարցին, թե ինչպես են ստուգելու, թե ովքեր են իրենց դիմում, վերցրել են իրոնք կաշառք, թե՝ոչ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք հավատում ենք մեր ընտրողներին։ Եթե իրենք բոլորն իսկապես չվերցնեն ու ձայն տան մեզ, մենք կընտրվենք, իսկ եթե վերցնեն ընտրակաշառք ու ձայն տան ՀՀԿ-ին, կընտրվի այդ կուսակցությունը, և մեզ մոտ այլևս չեն կարող գալ»։
Մանրամասները՝ տեսանյութում:










































