«Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը, որը հաղթանակ Է տարել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում, և Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 8-ին՝ նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի օրը, միասին մասնակցել են Փարիզի Հաղթական կամարի մոտ անցկացված հիշատակի արարողությանը:
Նախօրյակին հայտնի Է դարձել, որ Օլանդը Մակրոնին հրավիրել Է մասնակցել այդ արարողությանը:
Գործող և ընտրված նախագահները Հաղթական կամարի մոտ ծաղկեպսակներ են դրել Ահայտ զինվորի շիրիմին: Այսօր ավելի վաղ այնտեղ ծաղկեպսակներ են դրել վետերանները:










































