Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պուտինը նշել է, որ Ֆրանսիայի քաղաքացիները Մակրոնին երկիրը ղեկավարելու վստահություն են հայտնել Եվրոպայի համար բարդ ժամանակաշրջանում: «Այս պայմաններում շատ կարևոր է հաղթահարել փոխադարձ անվստահությունը և միավորել ջանքերը միջազգային կայունության և անվտանգության համար»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը «հաստատել է նաև, որ պատրաստակամ է համատեղ կառուցողական աշխատանքի Մակրոնի հետ»՝ վստահություն հայտնելով, որ դա համապատասխանում է Ռուսաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների համատեղ շահերին:












































