Դոնեցկում երկու պայթյուն է որոտացել «Սաուր-Մոգիլա» հուշահամալիրի ճանապարհին ինքնավար հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի ավտոշարասյան ժամանումից րոպեներ առաջ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Այդ նույն ճանապարհով պետք է ընթանար նաև լրագրողների ավտոշարասյունը:
Տեղի իշխանությունները պայթյունները որակել են որպես ահաբեկչություն: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Շախտյորսկ քաղաքի շրջանում, որի մոտակայքում որոտացել է պայթյունը, գործում է օպերատիվ շտաբ:
Զախարչենկոն հուշահամալիրի մոտ պետք է մասնակցեր Հայրենական Մեծ պատերազմի տարելիցին նվիրված միջոցառումներին:







































