Wednesday, 01 07 2026
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ

«Երկրապահի» մուտացիան

Արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո՝ 1994թ.-ին, իշխանությունները չստեղծեցին անհրաժեշտ մեխանիզմներ, գործիքներ, որպեսզի պատերազմի վետերաններն ինտեգրվեն հանրային միջավայրին կամ վերադառնան քաղաքացիական կյանք: «Կռվող տղերքի» սինդրոմը միայն հայկական երևույթ չէ և տարածված է նաև հետխորհրդային մի քանի երկրներում, բայց մերոնց պարագան մի փոքր այլ էր: Նրանք առաջնագծից վերադարձան հաղթողի կարգավիճակով և, որ ամենակարևորն է, վերադարձան մի երկիր, որը նրանց անծանոթ էր՝ տնտեսական հարաբերությունների ու որպես դրա հետևանք՝ հասարակության սոցիալական կառուցվածքի փոփոխությունների հետևանքով: Պետությունը տղերքի վերադարձը չապահովեց որևէ մակարդակում՝ պետական գնահատման և հոգածության, սոցիալական երաշխիքների և հումանիտար այլ գործառույթների հարթություններում:

Նման իրավիճակում իշխանությունները գնացին իրավիճակային, սակայն հեռանկարային իմաստով խիստ ռիսկային և վտանգավոր լուծման: «Վերևները» որոշեցին հայտնի հրամանատարներից ձևավորել, այսպես կոչված, ռազմական էլիտա (հետագայում՝ օլիգարխիա)՝ այն ինտեգրելով նոր ձևավորված քաղաքական-տնտեսական համակարգին: Նոր հարաբերությունները ֆորմալիզացվեցին ԵԿՄ-ի ստեղծումով, իսկ ազդեցիկ հրամանատարներն իրենց «քվոտաները» ստացան քաղաքականության, պետական ծառայության և բիզնեսի մեջ: Կռված «օլիգարխները» գործում էին համակարգի տրամաբանությամբ՝ պետության փոխարեն «տիրություն» անելով հազարավոր սոցիալապես անապահով երկրապահների՝ փոխադարձաբար ապահովելով վերջիններիս միջնորդավորված լոյալությունն իշխանություններին:

Քանի Վազգեն Սարգսյանը ողջ էր, այս համակարգը քիչ թե շատ գործում էր: Նա, լինելով Հայաստանի իշխանության համակարգի առանցքային դեմքերից մեկը, իր անձով կարողանում էր ներկայացնել Երկրապահին, մյուս կողմից՝ ապահովելով կառույցի կոնսոլիդացիան: Վազգենի մահից հետո քաղաքական հարաբերություններն անարգել մտան ԵԿՄ, մյուս կողմից՝ բացահայտելով սոցիալական այն կոնտրաստը, որն առկա է մի քանի տասնյակ հրամանատարների ու հազարավոր երկրապահների միջև:

Երբ չկա խարիզմատիկ լիդեր, ձևակերպված չեն գաղափարական կամ միավորող այլ գործոններ, ընդհանուր ոչինչ չի կարող լինել օլիգարխիկ կյանքով ապրող հրամանատարի ու օրվա հացի կարոտ ազատամարտիկների միջև: Գեներալ Մանվել Գրիգորյանը մի տևական շրջան փորձեց պահել կառույցի ինստիտուցիոնալ սուվերենությունը՝ իշխանությանը օրակարգ թելադրելու և սեփական թիմի կամ կլանի դիրքերն իշխանության մեջ ուժեղացնելու նպատակով: Սակայն դա ոչ միայն դիսկրիմինացիայի ենթարկեց ԵԿՄ-ն, այլև «հրացանակիր մարդու» գործոնը իռացիոնալ եղանակով դրսևորեց քաղաքական հարաբերություններում:

Քաղաքականության ձևախեղման այդ գործընթացի գագաթնակետը դարձան 2008-ի հետընտրական զարգացումները, երբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում հավաքված արդարությանը կարոտ տասնյակ հազարավոր մարդկանց ստիպում էր վանկարկել «հրացանակիր» օլիգարխ Մանվելի անունը, իսկ այդ օրերի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույն գեներալից պահանջում էր կրակել իր անունը վանկարկող տասնյակ հազարների վրա: «Մարտի 1»-ի իրադարձությունները շրջադարձային եղան նաև ԵԿՄ-ի համար: Տեր-Պետրոսյանի թիմին ինտեգրված հրամանատսրները հայտնվեցին բանտում, իսկ Սերժ Սարգսյանը որոշեց վերջնականապես վերացնել թուլացած ԵԿՄ-ի ինքնուրույնության վերջին փշրանքները: Այժմ գեներալ Մանվելի ու նրա շրջապատի ազդեցիկությունը պայմանավորված է ոչ թե ԵԿՄ գործոնով, այլ Սերժ Սարգսյանի ցանկությամբ կամ քմահաճույքով:

Մի կողմից՝ դրական է, որ ԵԿՄ-ն այլևս քաղաքական գործոն չէ, մյուս կողմից՝ բացասական է, որ այն ամբողջովին ինտեգրվել է քրեաօլիգարխիկ համակարգին՝ բիզնեսի օրինակով քվոտայավորվելով և տրվելով կոնկրետ մարդու: Տարիների ընթացքում «Երկրապահը» ենթարկվեց մուտացիայի՝ պահելով անունը, սակայն ծառայելով ոչ թե երկրին, այլ իշխանությանը: Սա ասում եմ մեծ ցավով, որովհետև այդ ամեն ինչի արանքում արժեզրկվեց նաև հաղթանակը: Սա ասում եմ ցավով՝ արժևորելով նաև օլիգարխացած հրամանատարների մեծ վաստակը պատերազմում, որի փորձությունը նրանք պատվով տարան՝ չդիմանալով խաղաղության գայթակղություններին:

Շնորհավոր ձեր տոնը, բայց հատկապես այն տղերքի, ովքեր իրենց հաղթանակն ու հերոսությունը պաշտոնի ու բիզնեսի չվերածեցին:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում