Սիրիայում քիմիական զենքի օգտագործման հարցով ՄԱԿ-ի փորձագետների զեկույցը հնարավոր է հրապարակվի երկուշաբթի: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:
«Հավանական է՝ երկուշաբթի հրապարակվի ՄԱԿ-ի փորձագետների զեկույցը»,- ասել է նա:
Ֆաբիուսի խոսքերով՝ հրապարակումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կսկի քննարկել Սիրիայի հարցով բանաձևի նախագիծը, որն առաջարկել է Ֆրանսիան:
Երեքշաբթի Ֆրանսիան սկսել է քննարկել բանաձևի նախագիծ, որում առաջարկվում է Սիրիայի իշխանություններից վերջնագրի ձևով պահանջել քիմիական զենքի միջազգային վերահսկողություն: Ընդ որում, բանաձևի նախագծում քիմիական զենքի կիրառման մեջ մեղադրվում է Սիրիայի կառավարությունը:










































