Sunday, 28 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

«Բարդակ է. Էդքան չենք կարող խմել, որ հասկանանք՝ ինչ է կատարվում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։

– Պարոն Կարապետյան, «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցածն ինչո՞վ կպայմանավորեք։ Արդյոք ուղղորդվա՞ծ էր 12 պատգամավորների ըմբոստությունը  և ի՞նչ շրջանակների կողմից։

Մի շատ կարևոր հանգամանք կա։ Բոլորը խոսում են քաղաքական հանգամանքների մասին՝ իշխանություննե՞րն են ուղղորդել, թե՞ այլ մեկը, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում են սրա իրավական հետևանքները։ Դուրս է գալիս, որ մարդիկ դիմում չեն գրել, եթե չեն գրել, ապա կեղծիք է։ Եթե կեղծիք է, ապա քրեական գործ է։ 23-ից 12-ը հրաժարվեցին այդ նախնական դիմումներից, ու պետք է գործ հարուցվի։  Հիմա խորհրդարանը նոր Սահմանադրությամբ պետության ամենաբարձր ատյանն է, բայց քրեածին, քրեական գործընթաց է գնում՝ սա է հետաքրքիր։ Վերջիվերջո այդ մարդիկ դիմում գրե՞լ են, թե՞ նրանց փոխարեն ինչ-որ մեկն է գրել, այդ դեպքում՝ ո՞վ, ո՞վ է հաստատել՝ նոտա՞րը։ Ինչպե՞ս է եղել այդ գործընթացը։ Այդ դեպքում դատախազությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նույն Սերժ Սարգսյանը ինչո՞վ են զբաղվում։ Սա է ամենակարևորը, իսկ թե ով է արել, էջը կբացեն կամ կփակեն՝ դա Հայաստանում ոչ ոքի հետաքրքիր չէ։ Քաղաքականությունն այնքան է վերածվել խեղկատակության, որ սա հետաքրքիր չէ ոչ ոքի։ Որքան ես եմ հասկանում՝ սա քրեական մի մեծ գործ է՝ իր ամբողջ հետևանքներով։ Հիմա մեկը կարող է գնալ նոտարի մոտ, կեղծել Սերժ Սարգսյանի ստորագրությունը և Հայաստանը հանձնել Մոզամբիկի՞ն։

– Երևույթն առհասարակ ինչի՞ մասին է խոսում։ Ընդունվեց նոր Ընտրական օրենսգիրք՝ ռեյտինգային ընտրակարգ։ Բայց փաստորեն մարդիկ կարող են ընտրվել պատգամավոր, իսկ կուսակցապետը որոշի, որ պետք է հրաժարվեն մանդատից։

Ոչ միայն կուսակցապետը։ Այն ժամանակ, երբ նախագահականից անցում էր կատարում խորհրդարանական մոդելի, Սերժ Սարգսյանը չգիտե՞ր, որ Հայաստանում կուսակցությունները կայացած չեն։ Իր աթոռը պահելու համար ինչի ասես՝ գնում է։ Հետևանքն էլ սա է։ Գյումրիում և Վանաձորում ավագանիները չեն աշխատում, Հայաստանում իշխանության կազմակերպման ձևը՝ խորհրդարանական համակարգը, չկայացած կուսակցությունների պարագայում այլասերված ու լղոզված տեսք է ունենում։ Բա ասում էինք՝ Հայաստանը պատրաստ չէ անցում կատարել այլ համակարգի։ Նախորդ համակարգը դորդուբե՞շ էին արել, որ անցան մյուսին։ Այս ամեն ինչը գալիս է մի բանից՝ Հայաստանում, որպես այդպիսին, ռեալ իշխանություն՝ Սերժ Սարգսյանով, Կարեն Կարապետյանով, նոր խորհրդարանով, գոյություն չունի, վիրտուալ իրականություն է. ո՛չ օրենքներն են աշխատում, ո՛չ կարգը։ Հիմա ի՞նչ տարբերություն՝ Ծառուկյա՞նն է որոշում, թե՞, ասենք, Հովհաննիսյանը։ Եթե ինձ եք հարցնում՝ ամեն ինչ որոշում է Սերժ Սարգսյանը։

– Եթե Սերժ Սարգսյանն է որոշել, և իշխանությունն է ուղղորդել 12 պատգամավորներին, ապա հիմա ինչո՞ւ է Նապոլեոն Ազիզյանը նորից պատրաստվում հրաժարվել մանդատից՝ Ծառուկյանի հետ հանդիպելուց հետո։ Հակասական չի՞ ստացվում։

Հայաստանում ներքաղաքական, բիզնես և այլ դաշտերում կատարվում են բաներ, որոնք տրամաբանությունից դուրս են։ Եվ նույնիսկ անհարմար է, որ մենք ձեզ հետ հիմա դա վերլուծենք։ Ասեմ՝ ինչու։ Ինչ-որ պատգամավոր ժողով էր արել, ձայնագրությունները տարածվել էին, հետո՞։ Մարդը մնաց պատգամավոր, մեկը չանցավ, մյուսը անցավ։ Եթե մենք մտնենք այդ ամենի մեջ՝ դրա համար մարդ պետք մի քիչ գիժ լինի, որ այդ ամենն իրեն հասկանալի դառնա։ Մի անեկդոտ կա՝ ասում է. «Ես էդքան խմել չեմ կարող»։ Հիմա մենք այդքան խմել չենք կարող։ Բամփեցին, ընկերացան, մեդալներ տվեցին, քաղաքականության էջը բացեցին, հետո փակեցին, հետո էլի բացեցին։ Այդ ամենը հասկանալու համար մենք այդքան խմել չենք կարող, մեղք ենք, հազար հատ ուրիշ կարևոր գործ կա։

– Այս մթնոլորտում ձևավորված խորհրդարանից մենք ի՞նչ կարող ենք սպասել։

Ներողություն եմ խնդրում, բայց ընդամենը մի բնորոշող բառ կա՝ բարդակ։ Այդ բարդակում, քանի չի փոխվել Սերժ Սարգսյանը ողջ շարքով, որևէ լուրջ առաջընթաց սպասելն անիմաստ է։ Քանի այս համակարգն է՝ ոչ մի նման բանի մեջ մտնել պետք չէ։ Նորից եմ ասում՝ այդ ամենը հասկանալու կամ վերլուծելու համար պետք է  մարդ մի փոքր գիժ լինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում