Լինելով աշխարհի տարբեր քաղաքներում՝ ինձ մոտ բնազդ է, ես իմ քաղաքը՝ Երևանը շատ եմ կարոտում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր Հրանտ Թադևոսյանը (Թաթոս):
«Երևանը այսօր զարգացել է և հատկապես վերջին տարիներին ընդգծուն կերպով դա զգացվում է: Արևավառ Երևանը չի կարելի համեմատել աշխարհի որևէ քաղաքի հետ»,-նշեց նկարիչը:
Հրանտ Թադևոսյանը բացասաբար արտահայտվեց Երևանի Հյուսիսային պողոտայի մասին, այն նմանեցնելով եգիպտական գերեզմանոցի. «Այդքան գեղեցիկ շինություն մի վայրում և առանց կանաչի չի կարելի»:











































