Օղակապարանով շնաձուկ որսալու ավստրալացի ձկնորսի փորձն ավարտվել է նրանով, որ ծովային գիշատիչը կծել է նրա ոտքը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Քուինսլենդ նահանգի բնակիչ Ջոշ Նեյլին այնուհետև հաջողվել է վերադառնալ նավ, որից հետո ինքն ու ընկերը բռնել ու սպանել են գիշատչին։
Նեյլը հոսպիտալացվել է, նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։











































