Այսօր կայացած ասուլիսի ընթացքում արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, ընդգծեց, որ Ղարաբաղում պատերազմ սկսվելու դեպքում ադրբեջանական պետությունը կփլվի։
Նրա խոսքով, եթե սկսվի պատերազմ, հայկական կողմը կունենա մարդկային կորուստներ. «Բայց Ադրբեջանում կան նավթամշակման գործարաններ, Մինգեչաուրի ՀԷԿ-ը, որը 7 անգամ հզոր է մեր ատոմային էլեկտրակայանից։ Ռազմական տերմինաբանության մեջ կա կենսաապահովման օբյեկտներ հասկացություն, որոնք մեծ դեր են կատարում ռազմական գործում։ Եթե մենք վերցնենք Մինգեչաուրը, նրանք կզրկվեն էլեկտրականության 40 տոկոսից»,- ասաց Արկադի Տեր- Թադեւոդյանը։
«Ադրբեջանը նստած է նավթի տակառի վրա, և եթե պատերազմ սկսվի, նրանց մոտ «տրագեդիա» կլինի, այդ պետությունը կփլվի։ Նրանք դա հոյակապ գիտեն»,- նշեց Կոմանդոսը։
Մանրամասներ՝ տեսանյութում:










































