Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

«Սերժ Սարգսյանը ներում է շնորհում միայն իր կրիմինալ մերձավորներին»

Սերժ Սարգսյանը ներում է շնորհել «Վերնիսաժի» կրակոցների գործով անցնող 6.5 տարվա ազատազրկման դատապարտված ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Յուվեցի Կարոյի՝ Կարո Կարապետյանի փեսային՝ Գոռ Առաքելյանին: Վերջինս արդեն ազատության մեջ է: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ՝ նախագահը ներում է շնորհում իր մերձավոր շրջապատի անձանց, մասնավորապես կրիմինալ անձանց, քանի որ նրանք են հենց Սերժ Սարգսյանի թիմը, հենարանը: «Սա իր թիմն է և ինքը իր թիմի համար ամեն ինչ անում է»,- ասաց Ալեքսանյանը՝ հավելելով. «Բայց այն, որ ցմահ դատապարտյալները 20 տարուց ավելի բանտերում են, նրանց մեջ նաև անմեղ դատապարտվածներ կան, նրանք երբևէ չեն արժանացել Սերժ Սարգսյանի ուշադրությանը: Սերժ Սարգսյանին հետաքրքիր է միայն իր կրիմինալ շրջապատը, իր գահը, ընտրությունները, ՍԱՍ-ի Արտակը, Յուվեցի Կարոն և այլոք: Սերժ Սարգսյանը նրանց համար միշտ պատրաստակամ է, քանի որ հենց նրանք են ընտրություններին իր համար ձայներ ապահովում։

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ ներում շնորհելը դա նախագահի լիազորությունն է, սակայն իրավական տեսակետից՝ անգամ բացարձակ հայեցողական լիազորությունը ենթադրում է միատեսակ մոտեցում: «Սակայն մենք տեսնում ենք, որ մնացած դեպքերում այդ միատեսակ մոտեցումը չի կիրառվում»,- ասաց Բաղդասարյանը: Նրա խոսքերով՝ հենց այդ միատեսակ մոտեցում չկիրառելն էլ իրեն թույլ է տալիս մտածել, որ գործընթացն այդքան էլ օրինական չի եղել: «Ինձ այդ ենթադրությանն է հանգեցնում այս գործընթացը»,- ասաց Բաղդասարյանը: Նրա խոսքերով՝ ինքը ունեցել է բազմաթիվ գործեր, որոնցով իր պաշտպանյալները շատ փոքր, մեղմ հանցագործություններ են կատարել, սակայն նրանք անգամ պայմանական վաղակետ չեն կարողացել ազատ արձակվել: Նրանց բոլոր դիմումները մերժվել են: «Դրա համար ասում եմ, ճիշտ է, այդ լիազորությունը նախագահի բացարձակ հայեցողական լիազորությունն է, բաց բազմաթիվ դեպքեր կան, որ շատ անձինք ավելի փոքր հանցագործությունների դեպքում ներում չեն ստանում, բայց տվյալ անձն այդ լուրջ հանցագործության պարագայում ազատ արձակվեց:

Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանը, 2014 թվականի մայիսին, «Վերնիսաժի» կրակոցների գործով 2015-ին դատապարտվել է 6.5 տարվա ազատազրկման:

Մասնավորապես՝ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով:

Հովհաննիսյանի հարազատները տևական ժամանակ բողոքում էին, արդարություն էին պահանջում, սակայն ինչ-որ պահից նրանք էլ լռեցին, թերևս կարելի է ենթադրել, թե ինչու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում