Մեծ Բրիտանիայի կառավարությունը ծրագրում է որոշում հրապարակել, որը կպարտավորեցնի այնպիսի մեսենջերների, ինչպիսիք են Telegram-ն ու WhatsApp-ը, խոցելիություններ մտցնել էլեկտրոնային նամակագրության ծածկագրման համակարգում։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը՝ հղում անելով փաստաթղթի նախագծին։
Ընկերությունները պարտավոր են անհրաժեշտության դեպքում նամակագրության պարունակության բացահայտման հնարավորություն ընձեռել՝ ասվում է պարբերականի հրապարակման մեջ։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ լոնդոնյան ահաբեկչության իրագործող Հալեդ Մասուդը WhatsApp հավելվածից է օգտվել մարտի 22-ին բրիտանական խորհրդարանի պատերի մոտ հարձակումից 2 րոպե առաջ։









































