ՆԱՏՕ-ն պետք է մի կողմից ցուցաբերի պաշտպանության հանդեպ պատրաստակամություն, սակայն մյուս կողմից չկտրի Ռուսաստանի հետ երկխոսության թելը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր ամենշաբաթյա տեսահաղորդման ժամանակ, որը հրապարակվել է Գերմանիայի կառավարության կայքում։
«Ես կարծում եմ, որ մենք, օգտագործելով այդ երկակի մոտեցումը, այսինքն՝ մի կողմից ուժ ցուցադրելը, սակայն մյուս կողմից երկխոսության պատրաստակամություն ցուցաբերելը, ընտրել ենք ճիշտ ուղի»,-ասել է նա։










































