«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ այսօր տեղի ունենալիք ՀՀԿ նիստի ընթացքում, թերթի տեղեկություններով կքննարկվեն Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի ապագայի հարցը և Մաքսային միության թեման:
«Օրակարգն առաջադրում են ԳՄ անդամները: ՄՄ-ի հետ կապված կտեսնենք՝ փաստաթղթային կարգն ինչպես է լինելու, դեռ պետք է աշխատվի: Ինչ վերաբերվում է Ս. Խաչատրյանին, ապա մենք դատական օրգան չենք, Խաչատրյանի պաշտոնի խնդիր չկա, ընդհանրապես չի քննարկվել: Բայց ո՞նց կարող են նրան մանդատ տալ, նման բան չկա: Խի քի՞չ հարցեր կան, որ կարող ենք քննարկել ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ՝ կուսակցական, ներքաղաքական և սահմանադրական փոփոխությունների վիճակի մասին: Շատ հարցեր կան»,-«ժողովուրդին վստահեցրել է Գալուստ Սահակյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:









































