Չորեքշաբթի օրը տեղի ունեցած աճուրդի արդյունքներով՝ Apple ընկերության շուկայական կապիտալիզացիան նվազել է ավելի քան 24 մլրդ դոլարով՝ այն բանից հետո, երբ ընկերությունը ցուցադրեց iPhone 5S և iPhone 5C սմարթֆոնները:
Չորեքշաբթի օրը ընկերության բաժնետոմսերը շարունակել են նվազել և Nasdaq բորսայի փակման ժամանակ արժեին 467.71 դոլար՝ 5.44%-ով պակաս նախորդ օրվա համեմատ: Արդյունքում Apple-ի կապիտալիզացիան մեկ օրում նվազել է 24.5 մլրդ դոլարով և կազմել 424.9 մլրդ դոլար՝ հաղորդում է Ria Novosti-ն:
Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ iPhone 5-ի շնորհանդեսից հետո, տեղի ունեցավ հակառակը՝ Apple-ի բաժնետոմսերը հասել էին պատմական առավելագույնին՝ 705 դոլարի:







































