ԱՄՆ ԿՀՎ-ն սկսել է սիրիական ընդդիմության ջոկատներին սպառազինություն մատակարարել՝ գրում է Washington Post-ը:
Սպառազինությունն ապստամբներին է հասցվում ԱՄՆ Պետդեպի օգնության բեռների հետ միաժամանակ: Բեռներում առկա են ավտոմեքենաներ, կապի միջոցներ, դեղորայք: Այս մասին թերթին հայտնել են ամերիկացի պաշտոնատար անձինք և սիրիական ընդդիմության ներկայացուցիչները:
Նրանց խոսքով՝ թեթև հրազենի ու զինամթերքի մատակարարումները սկսվել են դեռևս երկու շաբաթ առաջ:









































