«Ծառուկյան» դաշինքի կողմից պատգամավորի մանդատ ստացած Վարդևան Գրիգորյանը խղճին մոտ չի համարում դաշինքի ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ ինքնաբացարկի դիմումներ իրենք չեն գրել:
«Երևի մեկը կողքից հուշել է, որ կա ժամկետ կարող է գնալ և հետ վերցնել դիմումը: Ո՞վ է եղել և ի՞նչ է եղել՝ ժամանակը ցույց կտա», – լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը: Նա նշեց, որ չի կարծում, թե սա սաբոտաժ է Ծառուկյանի դեմ:
Վարդևան Գրիգորյանը խոսքով՝ «Ծառուկյան» դաշինքը չի պառակտվի: Նա նաև նշեց, որ դաշինքը ԱԺ է գնում որպես ընդդիմություն:
Մանրամասները՝ տեսանյութում:






































