Ավելի քան 400 հզ. մարդ, ըստ կազմակերպիչների տվյալների, ձևավորել են կենդանի շղթա, որը ձգվել է Կատալոնիայի ինքնավար մարզի 86 բնակավայրերով:
Կատալոնիայի օրվա կապակցությամբ կազմակերպված այդ ակցիան իրականացրել են ինքնորոշման կողմնակիցները: Դրա անցկացման համար մի քանի ժամով փակվել են մայրուղիները: «Կատալոնական ճանապարհի» մասնակիցներին տրամադրվել է 1800 ավտոբուս: Կարգուկանոնն ապահովել է մոտ 2 հզ. կատալոնացի ոստիկան և 5 հզ. կամավոր՝ հաղորդում է ITAR–TASS-ը:
Ակցիան արժանացել է տեղի կառավարության հավանությանը: Դրա նախագահ Արթուր Մասը մասնակցություն չի ունեցել, սակայն մեծ աջակցություն է հայտնել: Նրա խոսքերով՝ իսպանական կառավարությունը պետք է լսի կատալոնացիների ձայնը, եթե չի ցանկանում Կատալոնիայի հետ լուրջ խնդիրներ ունենալ:









































