Էստոնիայի զինված ուժերը հայտարարել են, որ Ռուսաստանի նախագահական ավիացիայի ինքնաթիռը՝ Իլ-96-ը, առանց դիվանագիտական թույլտվության ներխուժել է Էստոնիայի օդային տարածք:
Նշվում է, որ թռիչքն իրականացվել է մայիսի 3-ին: Նախնական տվյալներով՝ ինքնաթռում եղել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը պաշտոնական այցով մեկնել է Ֆինլանդիա: Էստոնիայի օդային ծառայություններին չի հաջողվել կապ հաստատել օդանավի անձնակազմի հետ:
Էստոնիայի ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպանատանը հայտնել է տեղի ունեցածի մասին: Սա առաջին դեպքն է, երբ ՌԴ-ի ինքնաթիռն այս տարի խախտում է Էստոնիայի օդային տարածքը:






































