Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն այսօր հրավիրված քննարկմանը, խոսելով Հայաստանի, Թուրքիայի և Ռուսաստանի վարած քաղաքականության մասին, նշեց. «Եթե Թուրքիան Ղարաբաղի հարցում կոշտ դիրքորոշում չունենար, միգուցե ռուս-թուրքական համագործակցությունը լիներ հայ-ռուս-թուրքական համագործակցություն: Այսօրվա ակտուալ կոնֆլիկտի հարցում Թուրքիայի դիրքորոշումը շատ կոշտ է, և դա մեզ համար վտանգ է:
Ի՞նչ է նշանակում. Ռուսաստանի դեսպանին Թուրքիայում սպանում են, և Ռուսաստանը հիմա սիրախաղեր է խաղում, դա շատ վտանգավոր է: Ռուսաստանի ռազմական ինքնաթիռը խոցում են, և Ռուսաստանը ներում է Թուրքիային: Դրա փոխարեն ի՞նչ են ստացել, որ ներում են, ուրեմն մենք պետք է մտածենք՝ մեր շահերը ոտնահարվում են, թե ոչ: Այստեղ վտանգներ կան, մենք պետք է ուշադիր լինենք:
Մանրամասները՝ տեսանյութում:











































