«Որևէ լավատեսական միտում չեմ նկատում հայ-թուրքական հարաբեություններում»,- այս մասին այսօր հրավիրված քննարկմանն ասաց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը:
«Մեր անկախացումից ի վեր Թուրքիան 3 նախապայման է առաջ քաշել՝ հրաժարում տարածքային հավակնություններից, հրաժարում Ցեղասպանության հարցը արծարծելուց և Արցախի հարցի լուծում՝ հօգուտ Ադրբեջանի: Առաջին երկու պայմանները մենք կատարեցինք Ցյուրիխի արձանագրություններով, Թուրքիան անգամ դա չհամարեց բավարար, կոշտ դիրքերը պահում է, և, կարծում եմ, որ Էրդողան-Պուտին մերձեցումը բերելու է Արցախի հարցով մեզ վրա ճնշումների մեծացման, առավել ևս, երբ Ռուսաստանը բացահայտ հայտարարում է, որ Ղարաբաղը վճարման միջոց է Ադրբեջանին ԵՏՄ բերելու համար»,- ընդգծեց Ա. Պապյանը:
Նրա խոսքով՝ առայժմ մեր թշնամիներն են հօգուտ մեզ գործում. «Ադրբեջանը չի համաձայնում ԵՏՄ մտնել, դա անձամբ Ալիևին և նրա ընտանիքին ձեռնտու չէ, և Թուրքիան էլ չի գնում Հայաստանի հետ հարաբերությունների՝ առանց նախապայմանների բարելավմանը»:
Մանրամասները՝ տեսանյութում:












































