Սիրիայի խնդիրները չեն ավարտվի քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելուց հետո: Այս մասին հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին:
«Արևմուտքը, և մասնավորապես ԱՄՆ-ը, պետք է հասկանա, որ քիմիական զենքը միջազգային հսկողության հանձնելուց հետո Սիրիայում խնդիրները չեն ավարտվի: Ավելի գործող մոտեցում է անհարժեշտ»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Նրա խոսքերով՝ Սիրիայում ճգնաժամի ընթացքում զոհվել է ավելի քան 100 հազար մարդ և մոտ ապագայում դրան անհրաժեշտ է վերջ դնել:
Արևմուտքի որոշ երկրներ, ինչպես նաև Թուրքիան, կողմ են արտահայտվել Սիրիայում ռազմական միջամտությանը՝ երկրում իրավիճակի հերթական սրումից հետո: