«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
-Խոսվում է Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին, հետաքրքիր է՝ ազատականացումն ինչքանո՞վ է հնարավոր, արտգործնախարար Նալբանդյանն ասել էր, որ կարող ենք սկսել բանակցություններ դրա շուրջ, երբ որ շրջանակային փաստաթուղթը ստորագրվի, այն դեպքում, երբ այդ արտոնությունը տրվել է Արևելյան գործընկերության առաջատար երկրներին՝ Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային, Հայաստանին արդյո՞ք նման առավելություն կտրվի:
-Շատ բան կախված է մեզանից: Արևելյան գործընկերության երկրների հետ Եվրամիության աշխատանքի գլխավոր սկզբունքն է՝ մոտ կլինեն այնքան, որքան տվյալ երկիրը կցանկանա: ԵՄ-ն ոչ մի բան չի փաթաթում մեր վզին, դա շատ կարևոր է: Օրինակ՝ Վրաստանի հետ ԵՄ-ն ստորագրեց Ասոցացման պայմանագիր, Վրաստանն ուզում էր, պայքարում էր դրա համար, և իրենք ստորագրեցին, իսկ Հայաստանը այդ ուղղությամբ աշխատեց լավ, բայց վերջում չստորագրեց, իրենք ասացին՝ լավ, չեք ուզում, մի՛ ստորագրեք, ավելին՝ ասացին՝ թող ժամանակ անցնի, մտածեք, թե ինչ մակարդակի համագործակցություն եք ուզում: 2015թ. վերջից սկսվեցին բանակցությունները՝ կապված նոր փաստաթղթի հետ: ԵՄ-ն ոչ մի բան չի փաթաթում մեր վզին, նույնը նաև վիզաների հետ կապված համագործակցությանն է վերաբերում: Հայաստանը Ասոցացման պայմանագրից հրաժարվեց, բայց վիզաների հետ կապված համագործակցությունը շարունակական է, դա նշանակում է, որ դրանում ոչ մի բացասական բան չեն տեսնում: Իրենք դուռը բացեցին մեր առջև Ռիգայի գագաթաժողովում՝ 2015թ. մայիսին՝ ասելով, որ Հայաստանը կարող է վիզային ռեժիմի դյուրացումից անցնել «վիզա – դիալոգ» փուլին, հետո կլինի ազատականացում: Երկրորդ փուլին անցնելու համար մենք ինչ-որ քայլ պիտի անենք, և ես ողջունում եմ, որ Է. Նալբանդյանն ասաց, որ մենք հիմա պատրաստ ենք:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում












































