Չինաստանում միլիարդատերերի (դոլարով) թիվը հասել է 315-ի: Ըստ համապատասխան վարկանիշի՝ այս տարվա ընթացքում, 2012-ի ցուցակին ավելացել է 64 մարդ, հաղորդում է չինական Hurun ամսագիրը:
Հարուստների ցուցակը Չինասանում գլխավորում է Dalian Wanda Group ընկերության սեփականատեր Վան Ցզյանլինը: Ձեռնարկատերն իր հարստությունը կրկնապատկել է՝ հասցնելով մինչև 22 մլրդ դոլարի: Այն բանից հետո, երբ գնել է ԱՄՆ-ում AMC Entertainment կինոթատրոնների ցանցը, նա հայտնի է դարձել նաև Չինաստանի սահմաններից դուրս:
Երկրորդ տեղում ոչ ոգելից խմիչքներ արտադրող Wahaha-ի ղեկավար Ցզուն Ցինհոուն է, ում հարստությունը 18.7 մլրդ դոլար է կազմում:
Ամենահարուստների վարկանշային աղյուսակում ամենաերիտասարդը 39-ամյա Ռիչարդ Լյուն է, ով զբաղվում է IT ոլորտում մշակումներով, ինչպես նաև JD.com կայքի հիմնադիրն է:
Չինաստանի ամենահարուստ կինը Յան Հուեհյանն է, ով Country Garden Holdings շինարարական ընկերության հիմնական բաժնետերն է: Նրա կարողությունը կազմում է 8.3 մլրդ դոլար:










































