ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել առողջապահական ոլորտում նախկին նախագահ Բարաք Օբամայի առանցքային բարեփոխման չեղարկմանն ու նոր ծրագրով դրա փոխարինմանը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Որոշմանն աջակցել է 217 պատգամավոր՝ ընդամենը 1 ձայն ավելի նվազագույն թվից, որը պահանջվում էր օրինագծի անցկացման համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ այդ որոշմանը կաջակցի նաև Սենատը, և նախկին վարչակազմի բարեփոխումը բնութագրել որպես «աղետալի»։
Նոր ծրագիրը կոչված է մեծացնելու մրցակցությունն առողջապահական շուկայում և նվազեցնելու գները, որոնք ԱՄՆ-ում մնում են ռեկորդային բարձր համաշխարհային մասշտաբում։









































