Մոսուլի արևմուտքում գտնվող Էլ-Վելա դպրոցի շենքը հրթիռակոծության է ենթարկվել՝ տեղեկացնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով անվտանգության կառույցների աղբյուրին:
Հարձակման հետևանքով 81 մարդ զոհվել է, այդ թվում 18 երեխաներ: Զոհվածները թաքնված են եղել դպրոցի շենքում իրաքցի ուժայինների և ԴԱԻՇ-ի միջև մարտերից խուսափելու համար: Հայտնի չէ դեռ, թե որ կողմն է հրթիռակոծել:









































