ԱՄՆ-ն ակնկալում է Սիրիայի հարցով Աստանայի համաձայնության հաջողությանը, սակայն անհանգսություն է պահպանում մի շարք հարցերի կապակցությամբ, հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոերթը մամլո ասուլիսի ժամանակ: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Նախորդ ձախողումների լույսի ներքո մենք պատճառներ ունենք զգույշ մոտեցման»,- հայտնել է Նոերթը: «Սակայն մենք հույս ունենք, որ այդ համաձայնությունը կարող է օգնել բռնության թուլացմանը, սիրիական ժողովրդի տառապանքների վերջանալուն, ինչպես նաև նախապայմաններ ստեղծելու հակամարտության քաղաքական կարգավորման համար: Մենք ակնկալում ենք Ռուսաստանի հետ մեր երկխոսության շարունակմանը այն ջանքերի մասին, որոնք կօգնեն պատասխանատվությամբ ավարտելու սիրիական հակամարտությունը: Մենք շարունակում ենք վստահ աջակցել ժնևյան գործընթացին ՄԱԿ-ի և Ստեֆան դե Միստուրայի ղեկավարությամբ»,- ավելացրել է նա:
Նրա խոսքերով` ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ռուսաստանը կազդի Սիրիայի իշխանությունների վրա, որպեսզի նրանք դադարեն ընդդիմության վրա հարձակվելուց, իսկ ընդդիմությունից պահանջում է, որ նրանք զատվեն ահաբեկիչներից:










































