Հայաստանի առաջին ազատ տնտեսական գոտին ստեղծվել է «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում, ընդ որում «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքի համար գործառնական տեսակ է սահմանվել տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլո¬գիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղոր¬դակցության (տվյալների) ինֆորմացիայի փոխանցման համար տեխնո¬լոգիական սարքա¬¬վորումների, համակարգերի և նյութերի նախագծում և արտադրու¬թյուն) ոլորտներն սպասարկող գիտական հետազոտությունների և մշակումների, փորձա¬րա¬րակոնստրուկտո-րական աշխատանքների իրականացումը:
Եվ Կառավարության որոշմամբ սահմանվել են ազատ տնտեսական գոտու սահմանագծին ներկայացվող տեխնիկական պահանջներ: Այստեղ խոսքը, մասնավորապես, ազատ տնտեսական գոտու պարիսպին, պատուհանների ցանցապատմանը ներկայացվող, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու տարածքում կշեռքի և մանրակրկիտ զանման համար անհրաժեշտ սարքերի և սարքավորումների առկայությանը վերաբերող պահանջների մասին է: Եվ հաշվի առնելով, որ ազատ տնտեսական գոտին բաղկացած է երկու մասից, որոնցից մեկը («ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքում գտնվող) զբաղեցնում է շենք, որտեղ իրականացվելու են գիտական հետազոտություններ և մշակումներ, այսինքն արտադրական գործընթացներ նախատեսված չեն, վերոնշյալ պահանջների պահպանումը նպատակահարմար չէ արդեն ստեղծված, ինչպես նաև հետագայում շենքի կամ շենքի որևէ հատվածում ստեղծվող ազատ տնտեսական գոտիների համար:
Այդ իսկ պատճառով Կառավարությունը նախատեսում է իրականացնել համապատասխան փոփոխություններ նախկինում ընդունված որոշման մեջ, որոնցով պատուհանները մետաղյա ցանցերով ցանցապատելու պայմանները, պարսպին, կշեռքի և մանրակրկիտ զանման համար անհրաժեշտ սարքերի և սարքավորումների առկայության վերաբերյալ պահանջները կդառնան ոչ պարտադիր` համապատասխան հիմնավորման առկայության դեպքում: Հարցը ներառված է Կառավարության սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում:











































