Wednesday, 15 07 2026
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին

Մենք սպասում ենք, մինչև որ մեր մռթին կտան, իսկ մենք՝ նրանց հետույքին. Կոմանդոս

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիևի հայտարարությունը շատ վտանգավոր է, բայց նա չէր կարող նման բան ասել՝ առանց Իլհամ Ալիևի թույլտվության, Ալիևն էլ չէր կարող նման հայտարարություն անել՝ առանց Էրդողանի հետ համաձայնեցնելու, «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում նշեց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

Էլչին Գուլիևը, հիշեցնենք, սպառնացել էր, թե «եթե Հայաստանը խուսափի խաղաղ գործընթացից, ապա Ադրբեջանը կազատագրի իր հողերը ռազմական ճանապարհով»:

Արցախյան պատերազմի հերոսը՝ լեգենդար Կոմանդոսը, այս համատեքստում խոսեց նաև ընդհանուր ռազմական իրադրության մասին՝ կարծիք հայտնելով, որ Ադրբեջանը պատրաստ չէ նոր պատերազմի և դժվար էլ երբևէ պատրաստ լինի:

Միևնույն ժամանակ, Արկադի Տեր-Թադևոսյանը սխալ է համարում հայկական կողմի պաշտպանական քաղաքականությունը՝ ասելով, որ պետք չի սպասել, մինչև որ հակառակորդը կհարձակվի: Հարկավոր է դիմել կանխարգելիչ գործողությունների, ինչպես Իսրայելն է անում:

– Ինչպե՞ս կգնահատեք Էլչին Գուլիևի հայտարարությունը՝ որպես ռազմական գործիչ:

– Որպես ռազմական գործիչ՝ կարող եմ ասել, որ նա ինքնագլուխ չէր կարող նման հայտարարություն անել, նա պիտի համաձայնեցներ Ալիևի հետ, Ալիևն էլ իր հերթին չէր կարող այդպիսի բան ասել. նա պիտի հարցներ Էրդողանից: Սա մի շղթա է: Ադրբեջանը պարտավոր է իր արտաքին քաղաքականությունը և ռազմական գործողությունները համաձայնեցնել Թուրքիայի հետ: Ի՞նչ կարող եմ ասել: Էրդողանը նոր է վերադարձել Ռուսաստանից: Նա այնտեղ բարեկամաբար գրկախառնվում էր, բանակցում էր Ս-400 ստանալու մասին: Եթե Էրդողանը նման քայլի է դիմում դրանից հետո, նշանակում է՝ նա նաև Ռուսաստանին է զգուշացնում: Ադրբեջանում որևէ մեկը չի կարող նման հայտարարություն անել: Դա շատ լուրջ, պաշտոնական հայտարարություն է, որը գալիս է վերադաս ղեկավարությունից: Սահմանապահը չէր կարող նման բան ասել, եթե չհամաձայնեցներ այն Ալիևի հետ, իսկ Ալիևը չէր կարող չհամաձայնեցնել Էրդողանի հետ: Սա շատ վտանգավոր և լուրջ հայտարարություն է, որին մերոնք պիտի շատ լուրջ վերաբերվեն: Դա, ինչպես ասում են, արդեն մեր բարձրաստիճան ղեկավարության գործն է:

– Իսկ պե՞տք է արդյոք պատասխանել նման հայտարարություններին պաշտոնապես կամ ոչ պաշտոնական մակարդակով:

– Կարծում եմ՝ ոչ: Ադրբեջանը նպատակ է դրել բռնազավթել ոչ միայն ամբողջ ԼՂՀ-ն, այլև Հայաստանի տարածքի մի մասը: Նրանք նույնիսկ Երևանն են համարում «ադրբեջանական հող», իսկ Թուրքիան երազում է Մեղրիի միջանցքով միանալ Ադրբեջանի հետ: Սա շատ բարդ հարց է, հարկավոր է այդ հարցով դիմել քաղաքական գործիչներին: Ես, որպես ռազմական գործի մարդ, համարում եմ այդ հայտարարությունը շատ լուրջ և շատ վտանգավոր:

– Իսկ ընդհանրապես ի՞նչ նպատակներ են հետապնդում նմանատիպ հայտարարությունները, բարոյահոգեբանական ճնշո՞ւմ գործադրել հակառակորդի վրա:

– Գլխավոր նպատակը բարոյահոգեբանական ճնշումն է: Նրանք լարված վիճակում են պահում սահմանը, իսկ այս հայտարարություններով փորձում են սրել իրադրությունը:

– Ադրբեջանի ղեկավարները մշտապես գլուխ են գովում, թե կարող են գրավել Ղարաբաղը: Ի՞նչ կասեք նման հայտարարությունների մասին:

– Նրանք կարող են մեծ վնաս հասցնել Ղարաբաղին, բայց նրանք նստած են «նավթային տակառի» վրա և կարող են պայթեցնել իրենց ու կորցնել նավթադոլարները, ուստի դժվար թե նրանք պատերազմ սկսեն: Նրանք վատ չեն ապրում, նավթադոլարները հոսում են: Պատերազմն իրենց ձեռնտու չէ: Եթե ոչ ոք չհրահրի Ադրբեջանին պատերազմի, նրանք երբեք պատերազմ չեն սկսի: Ադրբեջանը թուրքական առաջապահ ջոկատ է:

– Վերջին մի քանի ամիսներին շատ էին լինում կանխատեսումներ, թե պատերազմական գործողությունները կարող են շուտով վերսկսվել ղարաբաղյան ճակատում: Մոտ ժամանակներում սպասո՞ւմ եք նոր ռազմական ագրեսիա Ադրբեջանի կողմից:

– Վերջին շրջանում Ադրբեջանը նաև նոր զինտեխնիկա է ստացել Ռուսաստանից, զենք է ստացել նաև Պակիստանից: Կարելի է ասել, որ այո, նրանք մինչև ատամները զինված են, բայց նրանց մոտ մարդկային գործոնը դեր չի խաղում: Սա բազմազգ բանակ է, որը չունի բարոյահոգեբանական բարձր պատրաստվածություն, որպեսզի կարողանա այդ զենքերը կիրառել, առաջ գնալ, գրավել Ղարաբաղը: Չեմ կարծում, որ ապրիլյան իրադարձությունները կկրկնվեն:

– Ի՞նչ եք կարծում, Հայաստանը կարողանում է պահպանել ռազմական հավասարակշռությունը Ադրբեջանի հետ, թե՞ այն խախտվել է:

– Եթե գիտեք պատերազմի օրենքները, ապա պիտի իմանաք, որ հարձակվող կողմը պետք է 3-4 անգամ գերազանցի հակառակորդին իր սպառազինությամբ և զինված ուժերով, որովհետև Ղարաբաղը լեռնային երկիր է՝ կտրտված տեղանքով, լեռնաշղթաներով: Առայժմ նրանք չունեն դա և չեն էլ կարող ունենալ, բայց ամեն դեպքում մեծ քանակությամբ զենք ունեն: Պատերազմում ամենակարևորը զինվորն է, զինվորն է որոշիչ դեր խաղում, մարդկային գործոնը, այնպես որ դժվար թե նրանք երբևէ պատրաստ լինեն պատերազմի: Սակայն նրանք մշտապես լարվածության մեջ են պահելու մեզ:

– Այդ դեպքում ի՞նչ էր Ադրբեջանն ուզում ցույց տալ իր զորավարժություններով:

– Երևի ուզում են ինչ-որ սադրանք կազմակերպել, կփորձեն ինչ-որ բան անել: Այդպես միշտ է եղել: Դա ոչ թե իրենց հաջողությունն է, այլ մեր բացթողումը: Մենք սպասում ենք, մինչև որ մեր մռթին կտան, իսկ մենք կխփենք նրանց հետույքին ու կասենք՝ տեսեք, թե ինչ լավ հակահարված տվեցինք: Մինչդեռ, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության՝ մենք իրավունք ունենք կանխարգելիչ հարված հասցնել կուտակված ուժին, որպեսզի կանխենք ռազմական հարձակումը մեզ վրա: Ինչպե՞ս է անում Իսրայելը: Որոշեց, որ հարկավոր է հարվածել Սիրիային, հարվածում է: Որոշեց, որ պետք է հարվածել Պաղեստինին, հարվածում է: Չի սպասում, որ հակառակորդն իր վրա հարձակվի: Իսկ մենք մինչ օրս սպասում ենք, որ ինչ-որ մեկը մեզ վրա կհարձակվի, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կարելի է անել:

– Բայց Դուք կարծում եք, որ դա սխա՞լ մարտավարություն է:

– Ես միշտ էլ կարծել եմ, որ դա սխալ մարտավարություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում