Thursday, 02 07 2026
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան

Հայաստան-ԱՄՆ. պե՞տք է ձգտենք ռազմավարական դաշինքի

Հայաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ուղերձներ են փոխանակել ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Սա վերջին նորությունն է հայ-ամերիկյան հարաբերությունների պաշտոնական լրահոսից:

Այդ հարաբերություններն, անշուշտ, բարեկամական են, շատ ջերմ և գնահատվում են բացառապես դրական իմաստով: Միացյալ Նահանգները ՀՀ-ի կարևորագույն գործընկերներից մեկն է, և կարելի է ասել, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ընդլայնումը և խորացումը՝ որպես Արևմուտք կոչվող աշխարհաքաղաքական բևեռի առաջատարի, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է: Բայց արդյո՞ք բավարար է հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակը, մասնավորապես, հայկական շահերի տեսանկյունից՝ հաշվի առնելով եղած ներուժը երկու երկրների միջև, ԱՄՆ-ում հայկական սփյուռքի հանգամանքը: Ի՞նչ կարևորություն ունեն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին, անվտանգային, տնտեսական քաղաքականությունների, մեր երկրի ժողովրդավարացման, հայկական հիմնախնդիրների լուծման տեսանկյունից: Այդ հարաբերությունները կարո՞ղ են կամ պե՞տք է բարձրացվեն նոր՝ դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների մակարդակի:

Պատմությունը

Հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությունն, իհարկե, չի սահմանափակվում 25 տարիներով. այն, ինչպես ասում են, ձգվում է դարերի միջով: Հերիք է հիշել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի հսկայական ջանքերը 1918-20 թթ. շրջանում՝ ուղղված Հայկական հարցի լուծմանը, ամերիկյան մարդասիրական օգնությունը Հայաստանին ու հայությանը՝ առաջին Հանրապետության ծանր տարիներին: Բայց եթե խոսենք նորանկախ Հայաստանի պատմության մասին, ապա պիտի նշենք, որ ԱՄՆ-ը աշխարհի առաջին պետություններից էր, որ ճանաչել է ՀՀ անկախությունը: Դա եղել է 1991 թ. դեկտեմբերի 25-ին: Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հունվարի 7-ին: Շուտով բացվում է նաև ՀՀ-ում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը, որի առաջին նստավայրն, ի դեպ, եղել է Երևանի «Հրազդան» հյուրանոցում: 1992 թ. մարտին Վաշինգտոնում բացվել է ՀՀ դեսպանությունը, 1995-ին Լոս Անջելեսում հիմնվեց ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Տնտեսական հարաբերություններ և ֆինանսական օգնություն

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ՀՀ-ԱՄՆ ապրանքաշրջանառությունը 2016թ. կազմել է շուրջ 127 մլն ԱՄՆ դոլար: 2011-ին այդ թիվը հասնում էր 250 միլիոնի: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի խոսքերով՝ Միացյալ Նահանգները ՀՀ առևտրային գործընկերների ցանկում 5-րդն է:

1991թ. ի վեր, առաջին 15-16 տարիների կտրվածքով, Միացյալ Նահանգները տարբեր ծրագրերի միջոցով ՀՀ-ին հատկացրել էր մոտ 2 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով հումանիտար և տեխնիկական օգնություն: Վերջին տարիներին, սակայն, ֆինանսական հատկացումները աստիճանաբար նվազել են: Այսպես, 2013-ին ԱՄՆ կառավարության բյուջեով ՀՀ-ին հատկացվել է 33.7 մլն, 2015-ին՝ 25.7 մլն, 2016-ին՝ 17․6 մլն ԱՄՆ դոլար: ԱՄՆ նորընտիր նախագահի վարչակազմի բյուջետային ծրագրով նախատեսվում է զգալիորեն կրճատել է աշխարհի տարբեր երկրներին գլոբալ անվտանգության և խաղաղության, ժողովրդավարության զարգացման, հումանիտար և այլ նպատակներով հատկացվող ֆինանսական օգնության չափը: ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացրած բյուջետային փաստաթղթի համաձայն՝ ՀՀ-ին հատկացվող ֆինանսական հատկացումը 2018-ին, նախորդ տարվա համեմատ, կկրճատվի 77 տոկոսով և կկազմի մոտ 4 մլն ԱՄՆ դոլար: Ադրբեջանին ընդհանրապես ֆինանսական օգնություն չի տրամադրվի. այն կրճատվել է 100 տոկոսով:

Երեք փուլեր

Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ԱՄՆ ֆինանսական օգնության կրճատումը միանգամայն կանխատեսելի էր՝ հաշվի առնելով նախագահ Թրամփի մոտեցումները:
Սուրեն Սարգսյանի գնահատմամբ՝ հարաբերությունների ներուժը, իհարկե, ամբողջությամբ օգտագործված չէ, բայց զարգացման հեռանկարներ և համագործակցության եզրեր կան:

Փորձագետը հայ-ամերիկյան հարաբերությունները բաժանում է երեք պայմանական փուլերի՝ Տեր-Պետրոսյան-Քլինթոն, Քոչարյան-Բուշ կրտսեր և Սարգսյան-Օբամա:

Հայ-ամերիկյան շփումներ եղել են դեռ 1990-ից: Տեր-Պետրոսյանը եղել է Վաշինգտոնում՝ դեռ նախագահի պաշտոնը չստանձնած, երբ Խորհրդային Միությունն էլ դեռ չէր փլուզվել:

«1992-1993 թթ. ամենաակտիվ տարիներն են եղել առաջին շրջանի համար, և երկու պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններն ակտիվորեն աշխատել են բոլոր ուղղություններով, հայ համայնքն է շատ ակտիվ աշխատել ՀՀ-ին օգնություն տրամադրելու հարցում, հայկական լոբբիստական կառույցներն են աշխատել: Պետդեպարտամենտը բոլոր հարցերում օգնել է ՀՀ-ին»:

Այս փուլը «սահմանափակվել է» 1996 թվականով, երբ Հայաստանում տեղի ունեցան նախագահի ընտրություններ՝ վիճելի արդյունքներով, և Սպիտակ տունը նույնիսկ չշնորհավորեց ՀՀ նախագահին ընտրվելու կապակցությամբ:

Երկրորդ փուլում ակտիվ շփումները շարունակվել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև, սակայն այս շրջանում կարևոր փոփոխություն եղավ ամերիկյան քաղաքականության մեջ՝ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության պատճառով:

Պայմանական երրորդ փուլում, որը համընկնում է նախագահներ Սարգսյանի և Օբամայի կառավարման տարիների հետ, հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացել են ոչ միայն երկկողմ, այլ բազմակողմ՝ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների ձևաչափի շրջանակներում: ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջ. Հեֆերնի բնորոշմամբ՝ հայ-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան բարձր մակարդակի վրա չեն եղել:

«Կարելի է հասկանալ և ճիշտ գնահատել այս նախադասությունը, որովհետև այս փուլում հայ-ամերիկյան հարաբերությունները ավելի ակտիվացել են ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում, որը բավական բարձր մակարդակի վրա է գտնվում, եթե հաշվի առնենք մի շարք աշխարհաքաղաքական հանգամանքներ»,- մեկնաբանում է Սուրեն Սարգսյանը:

Փոքր, բայց կարևոր երկիր

2016 թ. հոկտեմբերին միջազգայնագետ Սամուել Ռամանին ուշագրավ հոդված էր գրել հեղինակավոր «Հաֆինգթոն փոսթ» պարբերականի համար՝ «Ինչո՞ւ պիտի Միացյալ Նահանգները ամրապնդի իր հարաբերությունները Հայաստանի հետ», որում նա ապացուցում էր, թե Ամերիկան կարող է ռազմավարական դաշինք ձևավորել ՀՀ-ի հետ Հարավային Կովկասում ռուսական ազդեցությունը նվազեցնելու և ընդհանրապես Ռուսաստանին զսպելու նպատակով:

«ԱՄՆ-ը բացառիկ հնարավորություն ունի ուղղակիորեն մարտահրավեր նետելու Ռուսաստանի գերիշխանությանը վերջինիս համար այս խոցելի ժամանակահատվածում՝ դաշինք ստեղծելով Հայաստանի հետ. նա կդառնա հիմնական ուժը տարածաշրջանում»,- գրել էր փորձագետը:

Մեկնաբանելով տեսակետը՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ասում է, որ ուսումնասիրելով պետդեպարտամենտի և ամերիկյան այլ հաստատությունների գաղտնազերծված փաստաթղթերը՝ ինքը պարզել է, որ ՀՀ-ն 1990-ականների սկզբին փորձ է արել ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերություններ ձևավորելու ուղղությամբ: Եթե փորձը հաջողվեր, Միացյալ Նահանգներն այսօր ՀՀ-ի համար կարող էր ունենալ մոտավորապես այնպիսի նշանակություն, ինչ ունի Ռուսաստանը՝ անվտանգության, ռազմաքաղաքական իմաստով, բայց հեռուն չի գնացել այդ հարցում, քանի որ ընթանում էր պատերազմը Ղարաբաղում, և ԱՄՆ-ը չէր կարող գնալ նման քայլի, քանի որ դա կարող էր խախտել հավասարակշռությունը տարածաշրջանում:

Այնուամենայնիվ, փորձագետը չի կարծում, թե Հայաստանը պիտի գնահատվի մի պետություն, որը որևէ հետաքրքրություն չի ներկայացնում, այդ թվում՝ ԱՄՆ-ի համար:

«Եթե նայենք աշխարհաքաղաքական դասավորվածությանը, ՀՀ-ի հարևանն է ԱՄՆ-ի հիմնական մրցակից կամ թշնամի Իրանը, ՀՀ-ն հարևանն է տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենակարևոր դաշնակիցներից մեկը՝ Թուրքիան, Հայաստանի հարևանն է հարուստ էներգակիրներ ունեցող Ադրբեջանը, Հայաստանի հարևանն է Վրաստանը, որը մշտապես եղել է ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում, այնպես որ, ՀՀ-ն մի շարք հանգամանքներով կապված է ԱՄՆ-ի հետ: Եվ կարևոր է չմոռանալ ամերիկահայ համայնքի մասին, որը բավական ազդեցիկ է եղել: Չի կարելի պնդել, որ եթե ՀՀ-ն փոքր, ռեսուրսներ չունեցող պետություն է, ապա չի կարող հետաքրքրել Միացյալ Նահանգներին»:

Կտրուկ փոփոխություններ չեն լինի

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կարծում է, որ կտրուկ փոփոխություններ չեն լինի ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում՝ դրանք ռազմավարական հարաբերությունների վերածելու իմաստով:

«Դա ամբողջ քաղաքականության փիլիսոփայության փոփոխություն կլիներ, որը ես մոտ ժամանակներում չեմ կանխատեսում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արման Նավասարդյանը:

Իսկ ընդհանրապես ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները, մեր զրուցակցի գնահատմամբ, Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր և հիմնական ուղղություններից մեկն է, և անգամ կարիք չկա բացատրել, թե ինչու:

«Կարծում եմ՝ ավելորդ է բացատրել, թե ինչ դեր է խաղում Միացյալ Նահանգները միջազգային հարաբերություններում, համաշխարհային քաղաքականության մեջ և այլն: Հայաստանը 25 տարվա մեջ հասել է զգալի հաջողությունների ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, և դա է վկայում Միացյալ Նահանգների և Հայաստանի արտաքին գործերի նախարարների վերջին շփումը: Նրանք բարձր են գնահատում վիճակը:

Գալով հարցին՝ արդյո՞ք հարաբերությունների մակարդակը բավարար է, թե՞ ոչ, պիտի ասեմ, որ դա այնքան էլ ընդունված կատեգորիա չէ դիվանագիտական հարաբերություններում, որովհետև հարկավոր է միշտ ձգտել ավելի բարձր մակարդակի: Կարծում եմ, որ դա պիտի հանդիսանա ՀՀ արտաքին քաղաքականության և դիվանագիտության կարևոր խնդիրներից մեկը՝ նկատի ունենալով ոչ միայն երկկողմ հարաբերությունները քաղաքական գետնի վրա, տնտեսական, անգամ ռազմական հարաբերությունները, որովհետև մենք նաև ՆԱՏՕ-ի հետ ենք համագործակցում, այլև այն, որ Միացյալ Նահանգները հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը: ԱՄՆ-ը մեծ նշանակություն ունի այդ խմբի շրջանակներում՝ ղարաբաղյան խնդրի լուծման առումով:

Թրամփի վարչակազմի ձևավորումից հետո կարող են փոփոխություններ լինել Հայաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության շրջանակներում, բայց չեմ կարծում, որ գոնե մոտ ժամանակներս խիստ փոփոխություններ լինեն, թեև հարցը որոշ չափով կախված է նաև միջազգային գործոններից: Մասնավորապես նկատի ունեմ այն հարաբերությունները, որ գոյություն ունեն ԱՄՆ-ի և մեր բարեկամ երկրի՝ Իրանի միջև: Շատ կարևոր է նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա դինամիկան Հայաստանի համար՝ որպես երկու մեծ տերությունների, որոնցից մեկը ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցն է, մյուսի հետ զարգացնում ենք լավ հարաբերություններ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում