Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Երևանում առկա խնդիրները չի կարելի առանձին-առանձին դիտարկել. Փոստանջյան

«Երկիր ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը շարունակում է Ավան վարչական շրջանում: Կուսակցության քարոզչական թիմը Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ շրջում են Ավան վարչական շրջանի փողոցներում և բակերում, բաժանում են իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնող բուկլետներ, շփվում քաղաքացիների հետ:

Քաղաքացիների հետ շփումներից հետո Զարուհի Փոստանջյանը զրուցեց նաև լրագրողների հետ: Նա ընդգծեց, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու դեպքում առաջին հերթին խիստ հսկողություն է սահմանելու գնումների գործընթացի նկատմամբ, քանի որ այդտեղ շատ մեծ են կոռուպցիոն ռիսկերը: Փոստանջյանն անդրադարձավ նաև Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակների խնդրին, աղբահանության խնդիրներին` ընդգծելով, որ այդ հարցերը լուծել հնարավոր է, սակայն մինչ այս պահը չի լուծվել, քանի որ արդյունավետ քաղաքականություն չի տարվել: «Մենք խոստանում ենք, որ արդար ու հավասար պայմաններ ենք ստեղծելու բոլորի համար: Ես գտնում եմ, որ չի կարելի խոշոր ձեռնարկատերերի համար այնպիսի պայմաններ ստեղծել, որ դրա արդյունքում փոքր և միջին բիզնեսը հնարավորություն չունենա գործունեություն ծավալել»,- նշեց Փոստանջյանը:

Նրա գնահատմամբ` եթե փոքր և միջին բիզնեսի հնարավորությունները սահմանափակվում են, չեն ստեղծվում պայմաններ, որ նրանք կարողանան արդյունավետ գործունեություն ծավալել, արդյունքում փակվում են օբյեկտներ, կրճատվում են աշխատատեղերը: Զարուհի Փոստանջյանը չի ցանկանում առանձին-առանձին դիտարկել Երևանում առկա և լուծման կարիք ունեցող խնդիրները: Նրա խոսքով` այդ խնդիրները համալիր են, մեկը մյուսի հետ փոխկապակցված և պահանջում են համալիր լուծում:

Նա իր գլխավորած քաղաքական ուժի նկատմամբ վստահություն տեսնում է ու կարծում է, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով իրենք մեծամասնություն են կազմելու, իսկ ինքն ընտրվելու է Երևանի քաղաքապետ: «Մենք ժողովրդի հետ խոսելու ենք իրավունքի գերակայության և օրենքի լեզվով: Պարբերաբար հաշվետու ենք լինելու ժողովրդին և լրատվամիջոցներին»,- եզրափակեց Փոստանջյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում