Իտալական «Միլան»-ի նախկին ֆուտբոլիստ Պաոլո Մալդինին սատարել է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին:
Մալդինիի խոսքերով՝ Անչելոտին մեծ բարձունքների կհասնի իսպանական ակումբում:
«Անչելոտին արդեն սովոր է ճնշմանը, որը գործադրվում է իր տրամաչափի մարզիչների վրա: Նա արդեն իսկ ապացուցել է իր բարձր կարգը, ընդ որում՝ ոչ մեկ անգամ:
Բայց հիմա նա հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ ոչ ոք «Ռեալ»-ում նրան այդքան ժամանակ չի տա: «Ռեալ»-ում անմիջապես արդյունք են ակնկալում: Չեմ կասկածում, որ Անչելոտին մեծ բարձունքների կհասնի «Ռեալ»-ում»,- Մալդինիի խոսքերը մեջբերում է Marca-ն:










































