Apple-ի ղեկավար Թիմ Կուկը հայտարարել է, որ կորպորացիան ստեղծել է հիմնադրամ՝ 1 միլիարդ դոլար կապիտալով, որի նպատակն է շատացնել աշխատավայրերն ԱՄՆ-ում, հաղորդում է CNBC-ն:
Նա հավելյալ տեղեկություններ չի հայտնել հիմնադրամի մասին, բայց նշել է, որ Apple-ն առաջին ներդրման մասին կհայտնի մայիսին:
«Շատերն են ինձ հարցնում՝ արդյոք աշխատավայրեր ստեղծելը մտնում է ընկերության պարտականությունների մեջ, ես պատասխանում եմ, որ ընկերությունը պետք է արժեքներ ունենա, քանի որ ընկերությունը մարդիկ են»,-ասել է Կուկը:
Associated Press գործակալությունը նշում է, որ հիմնադրամի ստեղծման պատճառներից մեկը հնարավոր է քննադատությունն է՝ կորպորացիայի հասցեին, քանի որ Apple-ի արտադրանքի մեծ մասը հավաքվում է գործարաններում, որոնք գտնվում են ԱՄՆ-ի սահմաններից դուրս:







































